Իրանի հետ հաղորդակցության ուղիների զարգացումը հեռանկարային կարող է լինել, թեև արդյունքները կարող են ի հայտ գալ ոչ միանգամից` ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ անդրադառնալով հայ-իրանական համագործակցության հեռանկարներին:
Գերմանիայի Բունդեստագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը:
ԱՄՆ-ի քաղաքացիների համար գլխավոր սպառնալիքներն են ահաբեկչությունը, ցանցահենների և առանձին պետությունների կիբերհարձակումները, համաճարակները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը Նահանգապետերի ազգային ասոցիացիայի անդամների առաջ ելույթի ժամանակ:
Սիրիայի 5-ամյա հակամարտությունում ռազմական հանցագործությունները լայնորեն տարածվել են, իսկ Սիրիայի իշխանությունները և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են իրականացնել մարդկության դեմ հանցագործություններ՝ ասվում է հանցագործությունների հետաքննության հարցով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցում:
Գաղտնազերծվել են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների հեռախոսազրույցներից մի քանիսը, որոնց վերծանումը փաստում է ԻՊ-ի և Թուրքիայի համագործակցությունը։
WikiLeaks-ի տվյալներով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Գերմանիայի կանցլերը խոսել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասին, Նեթանյահուն խնդրել է Բեռլուսկոնիին օգնել կարգավորել կապերն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, Սարկոզին զգուշացրել է Բեռլուսկոնիին իտալական տնտեսության ողբալի վիճակի մասին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված H-RES 154 «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որը ներկայացրել են կոնգրեսմեններ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դևիդ Վալադաուն և Ֆրենկ Փալոնեն, ունի 60 աջակից:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...